00:00:00

Ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ․ Հ․ Ռոստոմյան

21:47, 25 փետրվար 2019 Սպորտ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, Բազմիցս անդրադարձել եմ, սակայն ստիպված եմ ևս մեկ անգամ, և, հուսով եմ վերջին անգամ, անդրադառնալ այս թեմային: 2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն: Հիշեցնեմ, որ ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ՝ այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ:Ֆեդերացիայի ո՛չ նախագահը, և ո՛չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են: Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած Գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը: Սակայն, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Հ.Գ. Ի դեպ, փետրվարի 22-23-ը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և Գործկոմի ընտրություններն էին: Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գևորգյանից, թե ինչու է վերջինս Գործկոմի կազմում առաջադրվելու և չընտրվելու փաստը խնամքով թաքցնում: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր