00:00:00

Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից

17:38, 25 փետրվար 2019

Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը։ «Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային: Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում, իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը: Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից: Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ, ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը: Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու»,– ասվում է հայտարարությունում: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մտադիր է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ վերջերս պարզել է՝ իրեն դեռևս 2006թ. զրկել են Արցախի քաղաքականությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր