00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 275 արտակարգ դեպք. այդ թվում 198 հրդեհ՝ 53 ավտովթար. զոհվել է 8 մարդ

17:34, 25 փետրվար 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 450 դեպք, որից 275-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է  123 կենցաղային կանչ, 198 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 8 եւ տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6  քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 120 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 54 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 10 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր