00:00:00

ՀՀ դեսպանը Իրանի կապի եւ ՏՏ նախարարի հետ քննարկել է այդ ոլորտներում հետագա համագործակցությունը

16:42, 25 փետրվար 2019

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը եւ համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր