00:00:00

Էջմիածին-Առատաշեն ճանապարհին BMW-ն բախվել է բետոնե առվակին, վարորդի դին հայտնաբերվել է 20 մ հեռավորության վրա

13:32, 25 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Բ. Բ.-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայրում նախնական տեղեկություն է եղել, որ ավտոմեքենայում գտնվել է ևս մեկ քաղաքացի։ Փրկարարները հետախուզել են տարածքը (մոտ 200 մ շառավղով)․ ՃՏՊ-ի հետ առնչություն ունեցող այլ քաղաքացի չի հայտնաբերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր