Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալելու է «Սաութհեմփթոնին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:05-ին:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այս հանդիպման համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
Լենո - Լիխտշտայներ, Սոկրատիս, Մուստաֆի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի, Լակազետ:
Հավելենք, որ այժմ «Արսենալն» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սաութհեմփթոնը» 24 միավորով 18-րդ տեղում է:
armsport.am