00:00:00

Աշխարհահռչակ դերասաններ Սամի եւ Բիբյե Նասերի եղբայրները Հայաստանում են

18:42, 24 փետրվար 2019 Շոուբիզնես

Ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Սամի Նասերին Հայաստանում է եղբոր՝ ոչ պակաս հայտնի դերասան Բիբյե Նասերիի հետ: Դերասան եղբայրները ժամանել են՝ ՝ MIX FIGHT 40 մրցաշարին ներկա գտնվելուհամար: Օլիմպավանում Նասերի եղբայրները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, փորձել են լրագրողներին ողջունել հայերեն: Նրանք պատմել են, որ մեծացել են թաղամասում, որտեղ շատ հայեր են ապրել: Սամի Նասերին լրագրողներին հայտնել է, որ նկարահանվել է հայ կինոռեժիսորի ֆիլմում, իսկ Բիբյե Նասերին պատմել է, որ ցանկանում է ֆիլմ նկարել հայերի մասին: Սամին կիսվել է նաեւ աշխարհահռչակ շանսենյե Շառլ Ազնավուրի մասին ունեցած իր հիշողություններով, նշել է, որ անձամբ ծանոթ է եղել վերջինիս հետ, պատահել է՝  զրուցել են միասին: Մրցաշարի մասին խոսելիս էլ, «Տաքսի» ֆիլմաշարի աստղը հայտնել է, որ սպորտով հետաքրքրված է եղել եւ սիրել է մանկուց: Մրցաշարը կայանալու է այսօր՝ «Միկա» մարզահամալիրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր