00:00:00

Մեկնարկել է ԱՆ խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

11:35, 24 փետրվար 2019

Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է փետրվարի 23-ին, կքննարկվեն ոլորտային բազմաթիվ հարցեր:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ խորհրդաժողովին մասնակցում է շուրջ 40 խորհրդատու: «Առողջապահության նախարարության շուրջ 40 խորհրդատուների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում ենք ոլորտային բազմաթիվ հարցեր, սկսած դեղատոմսերով դեղերի դուրս գրումից մինչև բժշկական ապահովագրության ներդրում»,-նշված է նախարարի գրառման մեջ։ ԱՆ պատասխանատուները խորհրդատուներին են ներկայացրել առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, առաջիկա նախատեսվող ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր