00:00:00

Մահացել է «հոլիվուդյան մյուզիքլների արքան»

16:34, 24 փետրվար 2019 Շոուբիզնես

Հոլիվուդյան ռեժիսոր Սթենլի Դոնենը մահացավ 94 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Որդիները՝ Ջոշուան և Մարքը, հաստատել են Դոնենի մահվան մասին լուրը Associated Press-ին: Ռեժիսորը մահացել է սրտի անբավարարությունից: Իր կարիերայի ընթացքում Սթենլի Դոնենը 32 ֆիլմ է նկարահանել, եղել է 17 ֆիլմի պրոդյուսերը: Նա  «Անձրևի տակ երգողները», «Զվարճալի մռութիկ»  «Երկուսը ճանապարհին» հայտնի մյուզիքլների ռեժիսորն էր, որի համար ստացել է «հոլիվուդյան մյուզիքլի արքայի» կոչում: 1998-ին Սթենլին ամերիկյան կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Օսկար» է ստացել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր