00:00:00

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ոստիկանությունը պարզում է ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյին» պատկանող շշերի գործարանում առաջացած հրդեհի պատճառները

02:09, 24 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով: Ժամը 07:00-ին Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ մարել են գրասենյակում առաջացած հրդեհը: Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հրդեհի պատճաները և վնասի չափը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր