00:00:00

ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած

01:03, 24 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 23-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Voxy մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ.) և Hayasa մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1994 թ.): Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր