00:00:00

Դանակահարություն Երևանում. կասկածյալը հայտնաբերվել է․ երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված

00:39, 24 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ստացված օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը, գրում է  shamshyan.com -ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ռուբեն Նազարեթյանն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, և հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, քիչ առաջ վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ դանակահարվածն ու դանակահարողը նախկինում եղել են դատապարտված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր