00:00:00

«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

15:29, 23 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 22-ին` ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CS953 պետհամարանիշի  (վարորդ՝ Գ. Դ.) և «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Բ., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ. Բ.-ն (ծնված 2003 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր