00:00:00

ՃՏՊ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:26, 23 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 23-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Mercedes C մակնիշի (վարորդ` Դ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր