00:00:00

Կիեւյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը. Քաղաքացին եղել է ոչ սթափ վիճակում

14:13, 23 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 22-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում եւ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից: Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր