00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են BMW-ն ու Opel-ը. BMW-ն հայտնվել է մայթին. կա վիրավոր

03:29, 23 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra մակնիշի 34 ՏP 660 համարանիշի և BMW-ն մակնիշի 35 VV 046 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, ավտոմեքենաներն էլ վերածվել են մետաղե ջարդոնի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանն ու տեսուչ Սամվել Ղարիբյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և նրանց հիվանդանոց է ուղեկցել Խ. Սամվելյանը: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր