00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն. Ծառահատում, սպանության սպառնալիք, բնակարանային գողություն

15:59, 22 փետրվար 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 13, թմրամիջոցի հայտնաբերման 7, խարդախության 6, ծեծի 3, անձի առեւանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, սահմանի ապօրինի հատման, ազատությունից ապօրինի զրկման, սառը զենք կրելու, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի եւ ինքնիրավչության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի եւ վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր