00:00:00

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը և ВАЗ 2102-ը, կան տուժածներ

01:07, 22 փետրվար 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում՝ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ժամը 18:00-ի սահմաններում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 020 համարանիշի և Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 59-ամյա Լյովա Շարաֆյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 35 RA 996 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Շարաֆյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 56-ամյա Արմինե Շարաֆյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր