00:00:00

Պայթյուն Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում

20:38, 21 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 21-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին: Ամբողջությամբ այրվել է սարքավորումը, տեղաշարժվել և մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր