00:00:00

Ֆրանսիան և Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ

21:35, 20 փետրվար 2019

Ֆրանսիան և Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի և առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ: Ըստ վարկանիշի՝ աշխարհում լավագույն պաշտպանությամբ ապահովված են Ճապոնիայի բնակիչները։ Վարկանիշը կազմվել է այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպես բջջային և սովորական համացանցի օգտատերերի բաժինը, որոնք «վարզկվել» են վնասակար ծրագրերով, օգտատերերի թիվը, որոնք առցանց ֆինանսական խարդախության զոհ են դարձել և համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության զարգացած լինելը: Լավագույն հնգյակի մեջ են մտնում նաև Կանադան և ԱՄՆ-ը: Ռուսաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը: Ամենավտանգավոր համացանցն Ալժիրում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր