00:00:00

ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

01:15, 21 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 20-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղին հարակից տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1956 թ.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն  հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, իսկ Հ. Հ.-ն`  Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր