00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ

23:45, 20 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։ Նշելով, որ հանդիպումը կայանում է Արցախի համար խորհրդանշական՝ Արցախի վերածննդի օրը՝ փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև կենսական կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։ Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագրում արտացոլված գերակայություններն ու տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումների և դրանց իրականացման համար կատարվելիք քայլերի շուրջ՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր