00:00:00

Դանակահարություն մայրաքաղաքում. կասկածյալը ձերբակալված է

17:14, 20 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 19-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ. ըստ նրա հայտարարության՝ կայարանում տեղի է ունեցել դանակահարություն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 02.00-ին, Միչուրինի փողոցի 8 հասցեում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Արշավիր Դ.-ն սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ տղամարդուն: Նույն օրը, ժամը 06.00-ին, Միչուրինի փողոցից Արշավիր Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել քննչական բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արշավիր Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր