00:00:00

Կոմիտասի պողոտայում դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթեւեկելի հատված

15:12, 20 փետրվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան դպրոցի շենքի արտաքին պատից քարեր են թուլացել եւ թափվել երթեւեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դպրոցի շենքի արտաքին պատից թափվել են երեսպատման սալիկներ (6 քմ). հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: *** Փետրվարի 19-ին, ժամը 16:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի պատուհանի թիթեղյա ծածկը ս.թ. փետրվարի 18-ին քամուց թուլացել եւ կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (2,5 քմ): *** Փետրվարի 19-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 28 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը քամուց պոկվել եւ կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի (սեփականատեր՝ Ա. Պ.) պատշգամբի թիթեղյա ծածկը` մոտ 8 քմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր