00:00:00

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

22:53, 19 փետրվար 2019

Վարչապետը և կառավարության անդամները այսօր հենց փողոցում գրքեր են նվիրել պատահական անցորդներին: Կրթության եւ գիտության, Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տրանսպորտի, Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, Մշակույթի փոխնախարարը նվիրել են գրքեր՝ սեփական գրադարաններից, մակագրելով ու ստորագրելով դրանք: Իսկ օրվա վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը օրն ավարտեցին գրախանութում՝ տարբեր հեղինակների գրքեր մակագրելով ու պատահական անցորդներին նվիրելով: Հիշեցնենք, որ ամեն տարի փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/379868889475585/?v=379868889475585

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր