00:00:00

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ

22:25, 19 փետրվար 2019

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ: «Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ... Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ: Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»,- լուսանկարին կից գրել էերգչուհին: Հիշեցնենք, որ Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդը կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր