00:00:00

Ռուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

18:27, 19 փետրվար 2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության եւ փոխըմբռնման պահպանման հարցում: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին եւ նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը: Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարեւորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը: Կողմերը զրուցել են նաեւ ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր