00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:48, 19 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն-Արագած-Վարդենուտ, Նիգավան, Լուսագյուղ, Վարդենիս, Չքնաղ, Եղիպատրուշ, Միրաք, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի և Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի համայնքային ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի համայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր