- նախորդ տարիների համեմատությամբ՝ ՀՀ Ոստիկանության պաշտոնական ինտերնետային էջով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում աճել է,
- 2017թ. էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը՝ նախորդ երկու տարվա համեմատությամբ,
- 2017թ. հավաքագրված հրապարակումներից 45-ն են անդրադառնում Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության բնագավառում առկա խնդիրներին,
- 2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում,
- 500 հրապարակումներից 137-ը նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը,
- հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հավաքագրված 500 հրապարակումներից 4-ը վերաբերել է անձի խոշտանգումներից, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, 2-ը՝ առողջության պահպանման և 2-ը՝ ազատ կամարտահայտման իրավունքների խախտումներին,
- հավաքագրված 500 հրապարակումներից 59-ը պարունակել են այնպիսի անձնական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց, ուստի՝ այդ հրապարակումներում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
- բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նույնականացնող տվյալներ պարունակող հրապարակումները, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
- զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական կարծրատիպեր ձևավորող հրապարակումներից,
- մեծացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին իրազեկման ծավալները:
- զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որով հնարավոր է նույնականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
- զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական կարծրատիպերն ամրապնդող հրապարակումներից, ինչպես նաև նրանց պիտակավորող, կարծրատիպեր առաջացնող տեսքտերի, եզրույթների և բառակապակցությունների կիրառումից։