00:00:00

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

03:42, 19 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 18-ին, ժամը 19:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ֆ. Ս.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 18-ին, ժամը 13:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Ա.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 18-ին, ժամը 12:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարաները Վ. Թ.-ին (ծնված 1940 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր