00:00:00

Երեւանում բարդին տապալվել է, վնասել երկու մեքենա

03:28, 19 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն բարդին արմատից պոկվել է և տապալվել՝ վնասելով բակում կայանած Nissan Teana մակնիշի 35 DT 214 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 QC 275 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողին բնակիչներն պատմել են դեպքի մանրամասները. «Վայրկյաններ տևեց, երբ քամին տապալեց 50-60 տարվա հսկայական բարդին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, բայց չգիտենք, ով մեզ կօգնի․ ԱՊՊԱ դիմել ենք, ասել են՝ մենք անելիք չունենք։ Հիմա ով է փոխհատուցելու, ումից ենք ստանալու մեր կրած վնասը՝ չգիտենք»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան ինքը կուսումնասիրի խնդիրը եւ օրենքի սահմանում կօգնի բնակիչներին: Վտանգավոր այլ ծառերի էտման հարցը, ասել է, կքննարկեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուների հետ եւ լուծումներ կառաջարկեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր