00:00:00

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

21:37, 18 փետրվար 2019

 Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական  Swissinfo-ն: Լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային  դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»: Այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո: Հուշարձանի դիզայները ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր