Փետրվարի 18-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենա է դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Tundra» մակնիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 18-ին, ժամը 14:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վանավանք» հանգստյան գոտու մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ե.):
***
Փետրվարի 18-ին, ժամը 01:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.):