00:00:00

Վաճառողը բեմադրել է գողություն, USB լարով իր պարանոցին հետքեր թողել. Ոստիկանություն

21:39, 17 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 16-ին, Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողությունը բեմադրված է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Այդ օրը ժամը 12-ն անց 45-ին ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմել է, որ նույն օրը՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը, բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին "USB" լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։ Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Կատարվում է քննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր