00:00:00

Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

16:20, 17 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի  14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Ըստ աղբյուրի՝  դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր