00:00:00

Լոռու մարզում Վրաստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին 07-ով վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել

03:02, 17 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ապավեն Անդրեասյանը իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի MNM 242 վրացական համարանիշի ավտոմեքենայով Յաղդան գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Պողոսյանին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է «ձախ սրունքի ստորին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածք: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր