00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են են 22-ամյա վարորդի Toyota Land Cruiser-ը ու 30-ամյա վարորդի Mitsubishi-ն. Toyota-ն հայտնվել է մայթին՝ բախվելով պատին. կա վիրավոր

02:15, 17 փետրվար 2019 Պատահարներ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր