00:00:00

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են խանութպանի պարանոցին ու հափշտակել խոշոր չափի գումար

20:00, 16 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում 2 անձ ներս են մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն եւ կատարել ավազակային հարձակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին եւ դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործները եղել են առանց դիմակի եւ խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր