00:00:00

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է նույն դպրոցի դաշնամուրի ուսուցչուհուն

14:28, 16 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ Սուսաննա Ս.-ից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Ա.-ի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Մ.-ն, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ Սուսաննա Ս.-ն նշված դպրոցի տնօրենն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր