Փետրվարի 15-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` շլագի հանքի մոտ, «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Փետրվարի 15-ին, ժամը 16:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ամենափրկիչ մատուռի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 15-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան: