00:00:00

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

16:50, 15 փետրվար 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր