00:00:00

Բելառուսը ժամանակ է տալիս Երևանին

23:43, 14 փետրվար 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Բելառուսի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Անատոլի Գլազն անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի ունեցող գործընթացներին հայտարարել է."ՀԱՊԿ-ն երկար ժամանակ է գործում է առանց գլխավոր քարտուղարի...Իրավիճակը հօգուտ կազմակերպության չէ և պահանջում է անհապաղ լուծում..."Գլազը հիշեցրել է,որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումների ժամանակ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պաշտպանել են Բելառուսի թեկնածուին...Բելառուսի ԱԳՆ-ի մամլո խոսնակը նաև ակնարկել է,որ Մինսկն այս հարցի վերաբերյալ մինչև հիմա լռում էր,քանի որ ըմբռնումով էր մոտենում Նիկոլ Փաշինյանին,որը պատրաստվում էր ԱԺ արտահերթ ընտրություններին...Գլազը նաև ակնարկել է,որ Բելառուսը դեմ է առանց Հայաստանի համաձայնության Մինսկի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու գաղափարին... Ստացվում է,որ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակ է տալիս Երևանին և հասկացնում է,որ չի հրաժարվել Մինսկի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու գազափարից,չնայած այն հանգամանքին,որ մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը... Համոզված եմ,որ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու գաղափարը միայն Մինսկինը չէ...Հիշեցնեմ,որ Հայաստանում 2018 թ-ի Թավշվյա հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի քննության պատրվակով քրեական գործ հարուցեցին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ և հետ կանչեցին վերջինիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից...Երևանի այս որոշումը խիստ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում,որտեղ Փաշինյանի քայլը դիտվեց որպես "Հայաստանի կողմից Մոսկվայի մեջքին հասցված հարված",քանի որ Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելը և ջանադրաբար նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը վարկանիշային մեծ հարված էր ՀԱՊԿ-ին,որն Արևմուտքում դիտվում է որպես ՌԴ նախագահ Պուտինի կողմից վերահսկվող ռազմա-քաղաքական բլոկ՝ՆԱՏՕ-ի հակառակորդ... Փաշինյանի այս քայլին հաջորդեց Բելառուսի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը,Բաքվի հետ "սիրախաղը" և պահանջները,որ իր երկրի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,որը պաշտպանեցին ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարները... Այսինքն,ՀԱՊԿ ղեկավարներն վերջնական որոշել են զրկել Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից... Այս պարագայում լավագույն տարբերակ կլիներ,եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2020 թ-ի փետրվարը ժամանակավորապես մնար ՌԴ ներկայացուցիչը և հարցը լուծվեր ոչ ոքի... Սակայն ինչպես տեսնում ենք,Բելառուսը կրկին ակտիվացել է և ժամանակ է տալիս Փաշինյանին,որ վերջինս ընդունի Զասին և համաձայնի վերջինիս թեկնածության հետ... Իսկ դա կլինի Հայաստանի պարտությունը... Հ.Գ.Հետաքրքիր է,եթե Յուրի Խաչատուրովը հանցագործ է,ապա ինչու՞ սույն թվականի հունվարի 28-ին՝բանակի օրվա տոնին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն անձամբ էր դիմավորում գեներալ Խաչատուրովին՝իր հարգանքը ցույց տալով վերջինիս...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր