00:00:00

Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում. կա զոհ և տուժածներ

02:34, 15 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 14-ին` ժամը 19:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, ոև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi» և «Opel Vectra» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր