00:00:00

Հայաստանի դեսպանը Բելառուսի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

19:44, 14 փետրվար 2019

Բելառուսում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպել է երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ։ Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին։ Երկու կողմերն ընդգծել են համատեղ ջանքերի կարեւորությունը առեւտրատնտեսական երկկողմ հարաբերությունների ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական, բարձրտեխնոլոգիական ուղղություններում, ինչը կարող է նպաստել փոխգործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Այս համատեքստում, ինչպես նաեւ հեռանկարային փոխշահավետ ծրագրերի իրականացման առումով, ընդգծվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության մասին՝ բազմաձեւաչափ եւ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր