00:00:00

Սյունիքի մարզն Իսրայել դարձնելու ճանապարհին ենք. «Հրապարակ»

12:45, 16 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզն Իսրայել դարձնելու ճանապարհին ենք: Գործադիրը դեռ 2017-ի դեկտեմբերին հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ․ ներդրումային ծրագրին, որի արժեքը 25-26 մլն դոլար է, որով նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշների հյուրանոցային համալիր Գորիսում, «Ժայռ» եւ «Հին Խնձորեսկ» համալիրներ: Խնձորեսկի ջրաղացի հրապարակի, շուկայի եւ աշտարակի, ինչպես նաեւ Գորիսում «Առողջապահական եւ վերականգնողական կենտրոնի» կառուցում: Զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու նպատակով նախատեսվում է Zip Line եւ էքստրեմալ հանգստի գոտի կառուցել եւ 20 հա տարածք հատկացնել: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական «Լեսնայա սկազկա Ալմատի» ընկերության հետ։ Դրա համար նախատեսվում է 0,75 մլն դոլար ծախսել:

Նշենք, որ «Հին Խնձորեսկ» ներդրումային նախագծի ներդրող ու իրականացնող կողմ է հանդիսանում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն` ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի: Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր