00:00:00

Հայաստանի դեսպանը եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարը քննարկել են մի շարք հարցեր

19:14, 14 փետրվար 2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին։ Ինչպես  տեղեկացրին ԱԳՆ  մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017-ին հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամակահատվածի ընթացիկ աշխատանքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները։ Ալ-Հասանիի առաջարկով` կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը կնպաստի երկու երկրների  համագործակցության զարգացմանը` հատկապես տնտեսական ոլորտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր