00:00:00

Բակո Սահակյանը պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագծի տարբեր հատվածներ

18:45, 14 փետրվար 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ: Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր