00:00:00

Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ

17:44, 14 փետրվար 2019

Փետրվարի 13-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի (Сергей Румас) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների թե՛ ավանդական, թե՛ նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ուղղություններով համատեղ ջանքերը, որոնց գործադրումը կարող է նպաստել փոխգործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Այդ, ինչպես նաև նոր հեռանկարային փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համատեքստում, ընդգծվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության առանցքային դերակատարությունը, որի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմաֆորմատ և ինտեգրացիոն կառույցների շրջանակում Հայաստանի ու Բելառուսի փոխգործակցության շուրջ, որը միտված է հարստացնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ու գործիքակազմը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր