00:00:00

Եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մուննաթ եմ գալիս, սա միանգամայն սխալ է. Ն. Փաշինյան

15:42, 14 փետրվար 2019

«Եթե իմ խոսքից որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մուննաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, սա միանգամայն սխալ է»,- ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ անցնող երեք օրվա քննարկումները ցույց տվեցին՝ ունենք նոր որակի խորհրդարան: Կառավարության ծրագրի ընթացքում հնչած բանավեճը վարչապետը որակեց գաղափարական՝ նշելով, որ մի մասը ներկայացնում էր տեղեկատվություն, որ իրենք ստացել էին իրենց կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էր այն մասին, որ իրենք պատրաստվում են նոր գիրք գրել: «Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում թերևս ծրագրի ամենակարևոր հատվածը չմեջբերվեց, որտեղ ասվում է, որ կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմնաքարը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018-ի արտահերթ ընտրություններում բացարձակ մեծամասնության վստահության քվեն է ստացել»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր