00:00:00

Արարատում ոստիկանները հետապնդել ու բռնել են խանութը թալանողին․ Mercedes-ում եղել են գողացված ապրանքները

19:26, 14 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 13-ին ՃՈ ծառայողները գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախչել, բայց դա նրան չի հաջողվել։ Նշված ավտոմեքենան վարորդով եւ ուղեւորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին։ Արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է 23-ամյա Տիգրան Մ.-ն եւ ավտոմեքենայի մեջ եղել է 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաեւ, որ Տիգրան Մ.-ն Շաղափ գյուղի Վ, Սարգսյան փողոցի թիվ 17 հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է եւ այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր եւ հեռուստացույց։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պ.-ն իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։ Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր